TUC

TUC

Հետաքրքիր առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ամառն ամփոփել համադրելով օգտակարը հաճելիի հետ, ովքեր ուզում են տարբերվող ժամանակ անցկացնել՝ հեռու աղմուկից ու ամռան տապից, բայց միաժամանակ օգտակար գիտելիք ու հմտություններ ստանալ:

ՏՈւԿ-Ի ՄԱՍԻՆ

«ՏՈՒԿ» ճամբարային բազան նախատեսված է ակտիվ հանգիստ նախընտրողների համար:

«ՏՈՒԿ»-ը իրենից ներկայացնում է ՀԿ կենտրոնի կողմից ստեղծված ճամբարային բազա, այն մատուցում է տուրիզմի հետ կապված բազմաբնույթ ծառայություններ: Դրանք մատուցվում են սոցիալական ձեռնարկության ձևաչափի և գաղափարախոսության ներքո, ինչը նշանակում է, որ շահույթի մեծ մասը ուղղվում է համայնքային խնդիրների լուծմանը: Այսպիսով, օգտվելով ՀԿ կենտրոնի ծառայություններից դուք կարող եք Ձեր ներդրումն ունենալ գյուղական համայնքների բարելավմանը:

Տուրիստական բազան գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղի կենտրոնական մասում։ Իզուր չէ ընտրվել Դսեղ գյուղը, քանի որ այն յուրօրինակ գյուղ է և տարեց տարի ավելանում է այս գյուղ այցելողների և զբոսաշրջիկների քանակը:

Ճամբարային բազան ընդգրկում է 1500 քառակուսի մետր տարածք, որը անվարձահատույց և անժամկետ համայնքը տրամադրել է ՀԿ կենտրոնին։ Ճամբարային բազան ցանկապատված է, ունի մետաղական դարպաս: Տարածքում առկա է խոհանոց, խոհանոցին կից պահեստային սենյակ, շվաքարան, 2 հատ սանհանգույց՝ ցնցուղ ընդունելու հարմարություններով: Իսկ մնացած տարածքը ազատ է, որը նախատեսված է վրաններ տեղադրելու, զբոսաշրջիկների հանգստի, ինչպես նաև տարբեր միջոցառումների կազմակերպման համար:

ԾԱՌԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճամբարային բազայի ցանկացած այցելու կարող է օգտվել հետևյալ ծառայություններից.

  • Գիշերել իրենց սեփական վրաններով և քնապարկերով
  • Օգտվել ճամբարի կողմից վարձով տրվող վրաններից և քնապարկերից
  • Հանգիստ կայանել իրենց ավտոմեքենաները կամ հեծանիվները
  • Նախաճաշել և օգտվել ճամբարում առկա խոհանոցային սպասքից և հարմարություններից
  • Օգտվել երեքանգամյա ճաշի հնարավորությունից
  • Ուղղակի պատվիրել Lunch եթե գտնվում եք Թումանյանական աշխարհում
  • Օգտվել ճամբարում առկա ուղեցույցներից, քարտեզից
  • Օգտվել ճամբարում վարձով տրվող հեծանիվներից և ճանապարհային պտույտ կատարել Դսեղի շուրջը ուղեկցորդի օգնությամբ
  • Խարույկ վառել
  • Օգտվել ճամբարի համար մշակված դասընթացային մոդուլներից
  • Նվագել ճամբարում առկա երաժշտական գործիքներով
  • Պարել, նկարվել
  • Խաղեր կազմակերպել
  • Օգտվել սանհանգույցից և ցնցուղ ընդունել
  • Պարզապես հանգստանալ և վայելել բնության շունչը
Միջոցառումներ