ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի կամք, մասնակցություն, պատասխանատվություն՝ հանուն անհատի և ընդհանուրի բարօրության:

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

ՀԿ Կենտրոնն իր գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր: 2005թ.-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, ՀԿ Կենտրոնը շարունակում է կատարել իր հանձնառությունը: Այսօր ՀԿ Կենտրոնը ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի, տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան: Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության (ՔՀ) ձեռքբերումներն այսօր առավել ընդգրկուն են: ՔՀ ծավալուն դերակատարությունը թելադրված է նաև մերօրյա բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց արձագանքելու ջանքերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀԿ Կենտրոնն իր ներդրումն է կատարում ՔՀ կառույցների զարգացման գործում` կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման ծառայություններով և ծրագրերով:

Մենք հավատում ենք, որ քաղաքացիների նպատակային և բանիմաց հանձնառությունը մեր հասարակության բարօրությանը նպաստող հիմնարար գործոն է:

Բարի կամքի հիմքով մասնակցությունն ու պատասխանատվությունը՝ հանուն անհատի և ընդհանուր բարօրության ՀԿ Կենտրոնի տեսլականի ոգին ու շունչն են:  

Կազմակերպության առաքելությունն է՝ 

Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։

Խնդիրներն են՝

• Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

• Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:

• Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները: 

• Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի կարողությունների զարգացմանը:

ՀԿ Կենտրոնի գործունեության, իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կազմակերպության կայք-էջ և ֆեյսբուքյան էջ:

 

Ծրագրի մասին

 

Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում  ծրագրի վերջնանպատակն է՝ անտառային ռեսուրսների և կենսական էկոհամակարգային ծառայությունների պահպանումը տեղական կենսապահովման բարելավման համար:

Հիմնական նպատակը. Նպաստել Դսեղի եւ հարակից համայնքների տեղական բնակչության անտառից կախվածության նվազեցմանը՝  էկոտուրիզմի ներուժի օգտագործման և էկոկրթության միջոցով:

Ծրագրի կոնկրետ արդյունքներն են՝

  1. Դսեղ, Դեբեդ, Վահագնի և Ձորագյուղ համայնքներում Էկո-գրավիչ  տուրիստական ուղղությունները և ռեսուրսները քարտեզագրված են և ներառված տեղեկագրի մեջ:
  2. Ձևավորված են ՛՛Wildlife and Nature՛՛ էկո ակումբներ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում, որոնք նպաստում են  էկո-զգայուն և բնապահպանական դիրքորոշման ձևավորմանը 
  3. Թիրախ համայնքում ձևավորված են զբոսաջրջային ենթակառուցվածքներ:
  4. Դսեղ համայնքը ներկայացված է զբոսաշրջային շուկայում որպես էկո, մշակութային, արկածային և պատմական զբոսաշրջության առավել հետաքրքիր վայր:

«Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) ֆինասավորմամբ:  

Հիմնական ուղերձ

Հարգելի' այցելու,   

   

Սիրով ողջունում եմ ձեր մուտքը arilori.am կայք-էջ:

 

Կայքն ստեղծվել է ի նպաստ Լոռու մարզի զարգացման, զբոսաշրջության միջոցով համայնքների տնտեսական հնարավորությունների մեծացման:

Լոռին հարուստ է իր պատմամշակութային կոթողներով, կենսաբազմազանությամբ, հիասքանչ բնությամբ ու լոռեցիներով:

Այս կայքի շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ մեր մարզի պատմությանը, տեսարժան վայրերին, մարդկանց կենցաղին, զբոսաշրջային լայն հնարավորություններին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ ՀԿ Կենտրոնի գաղափարն իրականություն դարձնելու ջանքերին միանալու և աջակցության համար:

Այս պահին կայքում ներառված է տեղեկատվություն Լոռու մարզի չորս համայնքների՝ Դսեղ, Դեբետ, Ձորագյուղ և Վահագնի, մասին:

Սակայն մենք հուսով ենք, որ շատ շուտով կայքում ներկայացված համայնքների թիվն ավելանալու է՝ բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ:

Ի վերջո, մեր և այս կայքի նպատակն է Լոռին ներկայացնել զբոսաշրջային լայն շուկային միասնական, հետաքրքիր ու գրավիչ ձևով:

 

Արփինե Հակոբյան  

ՀԿ Կենտրոնի նախագահ