Գ․ Լեջան
Լեջան, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Լեջանջուր գետի ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1460-1475 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 32 կմ հյուսիս։ Գյուղը կազմավորվել է մոտավորապես 1850-ական թվականներին։ Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Կարսի մարզից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Կարմիր Վանք
Լեջան գյուղում է գտնվում 5-րդ դարում կառուցված և 1892 թվականին վերակառուցված Կարմիր Վանք եկեղեցին։ Ընդհանուր առմամբ գյուղում են գտնվում երկու գերեզմանոց և երեք խաչքար։ Գոմեր տանող ճանապարհին է գտնվում Ք. ա. 4-3-րդ հազարամյակների դամբարանատեղի։ Գյուղի մեջ է գտնվում մեկ հուշաղբյուր և 2-րդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող։
2-րդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթող և գերեզմանոց