ԲՈՎԱՁՈՐ

ԲՈՎԱՁՈՐ

Բովաձոր գյուղը հիմնվել է 1818 թ. գեներալ Երմոլովի զինվորների, Սարատովից և Կուրսկից եկած ռուսների կողմից։

Գ․ Բովաձոր

Բովաձոր գյուղը հիմնվել է 1818 թ. գեներալ Երմոլովի զինվորների, Սարատովից և Կուրսկից եկած ռուսների կողմից։ Սկզբում այն գտնվել է Էրիվան - Թիֆլիս ճանապարհին կից, որտեղով 1829 թ. հունիսի 11-ին անցել է Ալեքսանդր Պուշկինը, իսկ 2 օր անց այդ նույն ճանապարհով Թիֆլիս են տարել Ալեքսանդր Գրիբոյեդովի դին։ Սակայն առաջին իսկ գարնան ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառել գյուղի բնակիչներին, և գյուղը տեղափոխվել է դեպի արևելք, որտեղ էլ գտնվում է մինչ այսօր։ Գյուղը սահմանակից է 4 այլ համայնքների վարչական տարածքներին, որից մեկը Ստեփանավան քաղաքն է։
Գյուղի կառուցումը տևել է 7 տարի։ Տարածքը կազմել է այժմյան Բովաձորի 1/4 -րդ մասը։ 18 ընտանիք ունեցող գյուղը սկզբում ի պատիվ Կովկասն ազատագրող ռուս ցար Ալեքսանդր I, անվանվում է Նովոալեքսանդրովկա, իսկ 1935 թ. ռուս մեծանուն գրողի պատվին կոչվում է Մաքսիմ Գորկի։ Հայաստանի հանրապետության կազմավորումից հետո՝ 1992 թվին այն ստացավ Բովաձոր անունը։ Գյուղն ունեցել է ծխական դպրոց և եկեղեցի, սակայն վերջինիս տարածքում 1936 թ. կառուցվել է մեկ այլ դպրոց։
Գյուղի թիկունքի բարձրաբերձ լեռներում է գտնվում 15 մետր խորությամբ հանքահորը։ Գյուղի տարածքով է անցնում «Լոռվա ջրանցք» (նախկինում՝ Սարատովկա - Նոյեմբերյան)։ 1971-1972 թթ. գյուղի ճանապարհի մուտքի սկզբնամասում՝ ձորի վրա կառուցվել է կամուրջ։ Ներկայումս գյուղում կա մեկ դպրոց, որը վերանորոգվել է 2000 թ.-ին, մեկ ակումբ, որը վերակառուցվել է 2001 թ.-ին, սակայն 2007 թ.-ից ոչ բարվոք վիճակում է և բուժկետ՝ գերմանական Կարմիր խաչի կողմից։ Գյուղի սկզբնամասում է գտնվում ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող աղբյուր-հուշարձանը։