Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ, խաչքար Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևելյան հատվածի հարթակի եզրին, Քարինջ գյուղի դիմաց, Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին։ Ընդգրկված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
Խաչքարի բարձրությունը պատվանդանով 4,20 մետր է, կերտված է վարդագույն քարից։ Խաչքարի վրա պատկերված է Փրկիչը՝ գահավորակի վրա նստած. աջ և ձախ կողմերում կան վիմագիր հապավումներ՝ ՅՍ - ՔՍ (Յ[իսու]ս Ք[րիստո]ս)։
Խաչքարը կանգնեցված է եռաստիճան պատվանդանի վրա։ Համեմատաբար բարվոք վիճակում է, վնասված է միայն խաչաքանդակի ձախ թևի ստորին հատվածը։
Ծաղկյալ խաչի ստորին հատվածից ներքև երկրագնդի խորհրդանիշն է (վնասված է նաև քանդակի ստորին ձախ մասի նախշը)։
Հուշարձանը թվագրվում է 13-րդ դ., թեև կարելի է ավելի վաղ ժամանակաշրջանի վերագրել