ԲԱՐՁՐԱՔԱՇԻ ՍՈւՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔ

ԲԱՐՁՐԱՔԱՇԻ ՍՈւՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔ

ՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք (Սաղուձոր գետի (Ձաղիձոր)) Մարց գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին:

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը 19-րդ դարավերջին («Արաքս» հանդես, 1897, Բ)

Համալիրն` ըստ երևույթի, երկար կյանք չի ունեցել, պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են XIII դարին: Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավրակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է "կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի" [2] ): Մասնակիորեն նորոգվել է 1939 թ., Մաքրման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին:

Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները ։ Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիները տեղադրված են իրար կից` մեկ շարքում (տես` հատակագիծ):

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈՒՆԸ

Գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է (այդ անունով է ավանդված պատերի վրա պահանված մեծ թվով արձանագրություններում), որը գտնվում է նախորդ եկեղեցու և գավիթի միջև: Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ բարձրաքաշ վանքի կառուցումն սկսել է Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարծպանի կողմից, Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ [3]:

Սուրբ Աստվածածին Կաթողիկեն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Նրա ուշագրավ առանձնահատկություններից են հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում։

Պահանված են պատերը (հարավային և արևմտյան կողմերում մասնակիորեն), մույթերը` կամարների մի մասով, հրավարևմտյան անկյունային մասի ծածկը, կենստրուկտիվ և ճարտարապետական տարրեր, զարդաքանդակների մեծ թվով բկորներ, որոնք հավաքված են ինչպես աղոթասրահում, այնպես էլ դրսում` պատերի շուրջ: Երբեմնի գմբեթից ոչինչ չի պահպանվել: Սբ. Աստվածածինը հատակագծային հորինվածքով քիչ ընդհանրություններ ունի նմանօրինակ հուշարձանների հետ: