Գյուլագարակի «Սրբավայրեր և ծառեր» քայլարշավային երթուղի

Գյուլագարակի «Սրբավայրեր և ծառեր» քայլարշավային երթուղի

Երթուղու նկարագրություն


Երթուղին սկիզբ է առնում Գյուլագարակ համայնքի կենտրոնից՝ անցնելով Գյուլագարակի 19-րդ դարի կիսավեր, գեղեցիկ եկեղեցու մոտով, որից հետո անցնում եք Գարգառ գետն ու լքում գյուղը։ Հաջորդ 1.7 կմ-ը հեշտ վերելք է գողտրիկ ծառուղու երկայնքով՝ դեպի 5-6-րդ դարերի Տորմակ եկեղեցին, որից հետո կքայլեք մոտ 400 մետր ձգվող գեղեցիկ ծառուղով, մինչև հասնեք այնտեղ, որտեղ պիտի զգուշորեն անցնեք ճանապարն ու քայլեք դեպի «Սոճուտ» Դենդրոպարկ։ Այն կրում է Էդմոն Լեոնովիչի անունը, ով 1931-ին հիմնադրել է այգին։ Դենդրոպարկի տարածքը 35 հեկտար է, որից 17.5-ը բնական անտառներ են, իսկ 15-ը՝ դեկորատիվ ծառեր։ Չնայած այգու ոչ շատ մեծ չափսերին, այնտեղ կարելի է ժամեր անցկացնել, վայելել թարմ ու բուրավետ օդը, հանգստանալ և ուսումնասիրել տարածքը, որտեղ գուցե նաև կգտնեք այնպիսի ծառեր, բույսեր, որ մինչ այդ երբեք չէիք հանդիպել։ Այգուց վերադառնալիս երթուղին անցնում է ճանապարհի աջ կողմում, գետից այն կողմ գտնվող «Տորմակադուռ» կոչվող հնավայրով։ Այն ավերված հին բնակավայր է, որ մերձակա հին գերեզմանոցի հետ միասին անմիջական կապ ունի Տորմակ եկեղեցու հետ։ Ողջ ճանապարհին կտեսնեք գեղեցիկ լանդշաֆտներ ու սարեր։ Որոշ ժամանակ Տորմակ գետի կողքով հեծանիվ վարելով կվերադառնաք Գյուլագարակ, որտեղ էլ կավարտվի ճամփորդությունը, քայլքի մեկնարկի վայրում։

հեռավորությունը 9.76 կմ ետդարձով
Բարդության աստիճանը հեշտ
Երթուղու տեսակը խառը գծային ու շրջանաձև
Մակերեսը լավ
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 217 մ / - 217 մ
Բարձրություններ 1350 / 1410 / 1512 մ
Առավելագույն թեքությունը 15.1 % - 15.0 %
Միջին թեքություն 4.0 % - 4.5 %
Երթուղու կատեգորիա քայլարշավային, հեծանվային, ձիարշավային
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին