«20-րդ դարից մինչև Բրոնզե դար» քայլարշավային երթուղի

«20-րդ դարից մինչև Բրոնզե դար» քայլարշավային երթուղի

Երթուղու նկարագրություն

Երթուղին սկիզբ է առնում Գարգառ համայնքի կենտրոնից։ Սա մի հետաքրքիր, կարճ ու դյուրին քայլարշավ է, որը ձեզ ետխորհրդային շրջանի Հայաստանին բնորոշ միջավայրից կտեղափոխի 20-րդ դար՝ Սբ. Հովհաննես եկեղեցի այցելելուն պես, քանի որ այն կառուցվել է 20-րդ դարում, հայ և հույն վարպետների ձեռքերով։ Եկեղեցուց հետո ձեզ սպասվում է մոտ 1.5 կմ-անոց վերելք մինչև բլրի գագաթը, որտեղ դուք կտեսնեք մ.թ.ա 3-2-րդ հազարամյակների բրոնզեդարյան կիկլոպյան ամրոցի ավերակներ՝ շուրջբոլորը բացվող գեղատեսիլ բնապատկերներով, որոնք վերջին 40 դարերի ընթացքում գրեթե չեն փոխվել։ Եթե որոշ ժամանակ  շրջեք ամրոցի ավերակներով, գուցե նույնիսկ նկատեք հսկա, քիչ թե շատ ուղղանկյուն քարեր, կանոնավոր խմբերով։ Հնադարյան մարդիկ սիրում էին քարեր տեղաշարժել, սակայն ոչ միայն. նրանք բավականին բարդ կենցաղային իրեր, զենքեր ու այլ բաներ էին պատրաստում, որոնք այժմ թանգարաններում են։ Եթե արդեն տեսել եք դրանք, ապա մի պահ փակեք ձեր աչքերն ու փորձեք պատկերացնել այդ հին մարդկանց առօրյան։ Երբ զգաք, որ արդեն բավականաչափ ճամփորդեցիք ժամանակի մեջ ու վայելեցիք գեղեցիկ տեսարանները, կարող եք վերադառնալ երթուղու սկզբնակետ, այն նույն ճանպարհով, որով եկել եք։

հեռավորությունը 4.6 կմ ետդարձով
Բարդության աստիճանը միջին
Երթուղու տեսակը գծային
Մակերեսը դժվարանցանելի
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 173 մ / - 173 մ
Բարձրություններ 1406 / 1460 / 1541 մ
Առավելագույն թեքությունը 19.4 % - 19.7 %
Միջին թեքություն 7.0 % - 7.1 %
Երթուղու կատեգորիա Քայլարշավային, հեծանվային, ձիարշավային
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին