Պուշկինոյի «Քամին որսալով» քայլարշավային երթուղի

Պուշկինոյի «Քամին որսալով» քայլարշավային երթուղի

Երթուղու նկարագրություն

Երթուղին սկիզբ է առնում Պուշկինո փոքրիկ համայնքի կենտրոնից՝ շարժվելով դեպի Բազումի լեռնաշղթայի արևելյան կողմում, ծովի մակերևույթից 2038 մետր բարձրության վրա գտնվող Պուշկինի լեռնանցք։ Ճանապարհն անցնում է գեղեցիկ դաշտերով, խաչվում Գարգառ գետի 4 մեծ վտակների հետ, որոնց ողջ երկայնքով, խմբերով ծառերի ու թփերի կղզյակներ են։ Դուք կանցնեք Խոտհարք բլրի մոտով, Մեծտուն լեռան ստորոտով, կվայելեք Գյուլագարակի լեռնաշղթայի տեսարաններն ու «Սոճուտ» Դենդրոպարկի սոճու կանաչ անտառները։ Նաև մի քիչ քամի կորսաք այն հսկա հողմապտուտակների մոտ, որոնք կանգնեցվել են Հայաստանում վերականգնվող էներգառեսուրսների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հայ-իրանական մի նախաձեռնության ջանքերով։ Այս երթուղին երկօրյա վրանային արշավի մի մասն է կազմում, ուստի այն ավարտվում է մի իմպրովիզացված վրանատեղիում, որը, դյութիչ քամիներից բացի, նաև հարուստ է ապշեցուցիչ գեղեցիկ տեսարաններով։ Վրանատեղիից ոչ հեռու սառնօրակ խմելու ջրի աղբյուր կա, որի կողքին Խորհրդային միության տարիներից մնացած, կիսավեր սյուրռեալիստական մի շենքի ավերակ է. այն կառուցվել է ի հիշատակ այն պատմական իրադարձության, երբ 1829 թվականի հունիսի 21-ին ռուս գրող Ալեքսանդր Պուշկինը

էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է ռուս գրող,  դիվանագետ

Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը սայլով Իրանից Թբիլիսի տեղափոխողներին։

Այս երթուղին կարճ չէ, ուստի նախապես անպայման ճշտեք մայրամուտի ժամը, որպեսզի վրանատեղի հասնեք մինչև մութն ընկնելը։

հեռավորությունը 8.46 կմ, միակողմանի
Բարդության աստիճանը բարդ
Երթուղու տեսակը գծային
Մակերեսը դժվարանցանելի
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 639 մ / - 127 մ
Բարձրություններ 1473 / 1723 / 2038 մ
Առավելագույն թեքությունը 33.1 % - 18.9 %
Միջին թեքություն 10.03 % - 5.1 %
Երթուղու կատեգորիա քայլարշավային, թռչնադիտման, հեծանվային, ձիարշավային, ձնակոշիկային
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին