ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐ

ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐ

Հրապարակումներ բաժնի մասին

Բաժինը Ձեզ է ներկայացնում Լոռվա մարզին վերաբերող տարբեր հարապարակումներ։

ՇՏԵՄԱՐԱՆ – Ուտելի բույսերը հայկական խոհանոցում (բաղադրատոմսեր)

 

ՀԿ Կենտրոնը ձեզ է ներկայացնում Լոռու մարզում տարածված ուտելի բույսերի ճաշատեսակների բաղադրատոմսերի շտեմարանը, որը կօգնի ձեզ պատրաստել համեղ և ավանդական ճաշատեսակներ՝ օգտագործելով բնության բարիքները։
  
Սույն շտեմարանում ներկայացված են Լոռու մարզում տարածված և բնակիչների կողմից խոհանոցում օգտագործվող ուտելի բույսերը և վերջիններիս հիման վրա պատրաստվող կերակրատեսակները, ինչպես նաև որոշ հայկական ավանդական կերակրատեսակներ:
Շտեմարանը կազմվել է դաշտային աշխատանքների կատարման, թեմայի շուրջ առկա գրականության և աղբյուրների ուսումնասիրության և ոլորտում գործունեություն ծավալող անհատների հետ քննարկումների հիման վրա: 

 

 «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» ՇՏԵՄԱՐԱՆ
 

Սույն շտեմարանը  պատրաստվել է «Եկենք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
 
Ծրագրի նպատակն է՝ նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանությանը, կենսունակության պաշտպանությանն ու փոխանցմանը Լոռվա բնաշխարհին բնորոշ խոհանոցի և ավանդական խաղերի գույքագրման, շտեմարանների ստեղծման և առցանց տարածման միջոցով:
Շտեմարանի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը:
Բացահայտելով Լոռին, տեղեկագիրք

 

Տեղեկագիրն իր մեջ պարունակում է կարեւոր տեղեկատվություն Լոռու մարզի 4 համայնքների՝ Դսեղ, Դեբետ, Վահագնի եւ Ձորագյուղ մասին, մասնավորապես՝ պատմություն, պատմամշակութային եւ բնական հուշարձաններ, հետաքրքիր պատմություններ, լեգենդներ, ավանդույթներ, հայտնի մարդիկ, տեղանքին բնորոշ կենսաբազմազանություն, բնորոշ խոհանոց, համայնքում առկա տարբեր ռեսուրսներ, որոնք օգտակար եւ անհրաժեշտ են զբոսաշրջիկներին, օրինակ՝ տրանսպորտային ծառայություն, հյուրանոց­ներ, հյուրատներ, հանգիստ եւ սնվելու հնարավորություն առաջարկող կառույցներ եւ/կամ անհատներ, ֆերմերային տնտեսություններ եւ այլն, համայնքում առկա էկոտուրիստական երթուղիները, հետադարձ կապի տվյալներ եւ այլն: Տեղեկատվությունն ստացվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության եւ աղբյուրների ուսումնասիրության հիման վրա:

Հուսով ենք, որ սույն տեղեկագրի տպագրությունը եւ տարածումը կնպաստի Լոռի այցելող զբոսաշրջիկների քանակի աճին եւ մարզի տնտեսական զարգացմանը:

 

Բացահայտելով Լոռին, տեղեկագիրք

 

Սույն տեղեկագիրը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՀԿ Կենտրոն) կողմից՝ «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում:
Ծրագիրը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել Դսեղի եւ հարակից համայնքների տեղական բնակչության անտառից կախվածության նվազեցմանը՝ էկոտուրիզմի ներուժի օգտագործման եւ էկոկրթության միջոցով:
ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ

 

ՀԿ Կենտրոնը ձեզ է ներկայացնում «ԵԿԵՔ ԽԱՂԱՆՔ ՀԱՅԵՐԵՆ» ձեռնարկը, որն իր մեջ ամփոփում է հայկական ավանդական խաղերը։ 

Ձեռնարկի ստեղծման նպատակն է նպաստել ոչ նյութ­ա­կան մշա­կութային ժառանգության արժեքների պահ­պա­նու­թյանը, վերա­կեն­դանացմանն ու փոխանցմանը գալիք սերունդ­նե­րին՝ տեղանքին բնորոշ ավանդական խաղերի վերականգնման և ներկայացման միջոցով։

 

«Եկեք խաղանք հայերեն»․ Հայկական ավանդական խաղերի շտեմարան

 

Սույն ձեռնարկը պատրաստվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակու­յթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ձեռնարկի բովանդակության համար պատաս­խա­­նատվություն է կրում  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հա­սա­րակական կազմակերպությունը։