Փառատոնի պատակն է՝
Ճանաչելի դարձնել հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքներն ու նպաստել Լոռու մարզի տուրիզմի զարգացմանը։
Փառատոնի նկարագիրը՝
Լոռու մարզի Դսեղ գյուղում օգոստոսի 17-ին «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն գործընկերությամբ Լոռու մարզպետարանի կազմակերպում է «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրով փառատոն։
Փառատոնի ընթացքում տեղադրված 40-ից ավելի տաղավարներում հայկական խոհանոցի առանձնահատկությունները կներկայացնեն Լոռու մարզի գյուղական համայնքների բնակիչները։
Լոռեցիներն իրենց ձեռքով հավաքված, մշակված և պատրաստված բուսական ուտելիքները կհյուրասիրեն հյուրերին։
Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներում իրենց գործունեությունը կներկայացնեն նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող սոցիալական ձեռնարկությունները և զարգացման կազմակերպությունները։
Փառատոնի ընթացքում կլինեն հետաքրքիր խաղեր՝ այդ թվում ավանդական, մշակութային միջոցառումներ և այլն։
Փառատոնը հիմնված է էկո մոտեցման և էկո մտածողության տարածման գաղափարի վրա, այդ է պատճառը, որ ողջ ընթացքում տարածքում տեղակայված կլինեն աղբի տեսակավորման աղբամաններ։