ԴԵԲԵՏ

ԴԵԲԵՏ

Դեբեդ համայնքը գտնվում է մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա` Փամբակ գետի աջակողմյան վտակի՝ Ալերեքսի ափին, ծովի մակերևույթից 980-1080 մ բարձրության վրա: 

 

ԴԵԲԵՏԻ ՄԱՍԻՆ

Դեբեդ համայնքը գտնվում է մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա` Փամբակ գետի աջակողմյան վտակի՝ Ալերեքսի ափին, ծովի մակերևույթից 980-1080 մ բարձրության վրա: 1858 թ.-ին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը՝ Արևմտյան Հայաստանից 1828-31 թթ. գաղթականների ժառանգներն են: Մյուս մասը Ղարաբաղից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո: Գյուղի տարածքը եղել է հին բնակավայր, շրջապատը հարուստ է պատմական հուշարձաններով: Գյուղն ունի վերանորոգված և բերակարգված միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 100 աշակերտ:  Ունի  մշակույթի տուն, այն տեղակայված է համայնքապետարանի շենքում, որտեղ գտնվում է նաև գրադարանը, որն ունի 5000 և ավելի անուն գիրք: Համայնքն ունի նաև նախակրթարան և բեւժկետ: Համայնքում գործում են անգլերենի, նկարչության, դհոլի, կարատեի, պարի խմբակներ: Համայնքն ունի կազմավորված ֆուտբոլի թիմ: Գյուղում գործում է երկրագիտական թանգարան, որի ստեղծման գործը անավարտ է մնացել, որոշ նմուշներ կան: Գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել են դամբարաններ և այլ, շատ մեծ հնության գտածոներ, որոնց նմանատիպ տարածաշրջանում չկան: 

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Գյուղը Դեբեդ է կոչվում 1935 թ.-ից: Մինչ այդ հայտնի էր երկակի անվանումով՝ Ալերեքսի-Խաչիգյուղ: Այն հանդիսանում է հին բնակավայր:
Գյուղի պատմությունը մեծ է, մեծերից լսած պատմություններն է վերհիշում ու պատմում Դեբետի տարեց բնակիչ Սամվել Պապինյանը:
-Մեր գյուղի թվարկությունը 158 տարի ա, բայց մեր գյուղը հարիր առաջին դարից գոյություն ա ունեցել: Աչքս բաց եմ արել, մեր գյուղում մի ջրաղաց ա եղել, ինձ ասել են դսեղեցոնցի ենք առել: Երկու ջրաղաց ա եղել, մինը մերոնք առել են, էդա աշխատացրել, դե ես րեխա էի, 4 տարեկան, որ մեծերը էդ ջաղաց գնեին: Եվ էս մեր անցյալները ոչ մեկը մոտս պատմած չեն, որ մեր նախկինները, իրենց նախկինները որդեղից են թողել եկել, գյուղի թվարկությունը երբվանից ա, չգիտեմ, չգիտեի ու ես էլ րեխա էի, էս խելքիս չէի, որ հարցնեմ, հլա դուք էլ մի բան պատմեք, ոնց որ դուք եք հարցնում: Առաջինը – դա մեր գյուղի տեղերն են: Խաչերից չորրորդ դարըմ արտադրվել ա Թևավոր խաչը, յոթը դարըմ՝ կրծքավոր խաչը, էն 60-ը 40-ի վրա խաչերը որ կան է մանդր, էնքան տենց բաներ կան որ մեր սարերըմը, կան, շա՜տ կան: 

Լոռու մարզ, Գ․ Դեբետ